Տեղ-տեղ ձյուն ու բուք. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ քամին հարավարևելյան է, 2-5մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ7-ի գիշերը՝ ձյուն:
Մայրաքաղաքում փետրվարի 7-ի ցերեկը կգրանցվի +5...+7 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կլինի -1...+1 աստիճան։