2024-ին ՀՀ է այցելել ավելի քան 2.2 մլն զբոսաշրջիկ
2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն այցելել է 2 208 179 զբոսաշրջիկ։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, նշեց, որ 2023-ի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 4.6 տոկոսով. 2023–ին ՀՀ է այցելել 2 316 000 մարդ։
«Եթե համեմատենք տնտեսապես ամենաակտիվ և ամենահաջողված 2019 թվականի հետ, ապա այդ տարի ընդամենը 1.8 մլն զբոսաշրջիկ ենք ունեցել»,– ասել է Գևորգյանը և հավելել, որ վերջին 5 տարում զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 16 տոկոս աճ։