2025թ.-ի հունվարին Հայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 1.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար ամիսին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 1.7%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.4%։

 

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվարի համեմատ աճել են 2.5%-ով։

 

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվարի համեմատ աճել են 3.7%-ով։

 

Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվարի համեմատ նվազել են 2.6%-ով։

 

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2024թ.-ի հունվարի համեմատ աճել են 0.4%-ով։

 

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2024թ.-ի հունվարի համեմատ նվազել են 2.6%-ով։

 

Առողջապահության գները 2024թ.-ի հունվարի համեմատ աճել են 3.2%-ով։

 

Տրանսպորտի գները 2024թ.-ի հունվարի համեմատ աճել են 3.2%-ով։

 

Կապի ծառայությունների գները 2024թ.-ի հունվարի համեմատ աճել են 0.4 %-ով։

 

Հանգստի և մշակութային գները 2024թ.-ի հունվարի համեմատ նվազել են 0.2%-ով։

 

Կրթության գները 2024թ.-ի հունվարի համեմատ աճել են 7.8%-ով։

 

Ռեստորանների և հյուրանոցների գները 2024թ.-ի հունվարի համեմատ աճել են 1.2%-ով։

 

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2024թ.-ի հունվարի համեմատ նվազել են 1.2%-ով։

 

Աղբյուրը՝ https://armstat.am/am/?nid=157&id=1136