12․8 մլրդ դոլար պետական պարտք՝ 2024-ի վերջի դրությամբ

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալով, համաձայն  ՀՀ պետական պարտքը 2024-ի տարեվերջին կազմել է 5,092,718.5 մլն դրամ՝  2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  297,858․6 մլն դրամով կամ 6․2%-ով։

Ըստ աղբյուրի, արտաքին պարտքը նվազել է 72,235․5 մլն դրամով կամ 2․7%-ով և կազմել 2,559,458.3 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,359,587.1 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 199,871.2 մլն դրամ:

Ներքին պարտքն աճել է 17․1%-ով կամ 370,094․2 մլն դրամով և կազմել 2,533,260.3 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,302,986.7 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 220,732.8 և ներքին երաշխիքներ՝ 9,540.7 մլն դրամ: