ՀՀ պետական բյուջեի ծախսերը 2024-ին

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2024-ին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,955,267.3 մլն դրամ՝ 2023 թ համադրելի ցուցանիշի համեմատ աճելով 16%-ով:  2024թ.-ի դեկտեմբեր ամսին ծախսերը կազմել են 454,153.2 մլն դրամ։

Ըստ գործառնական դասակարգման խմբերի, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 28․5%-ով և կազմել 671,262.1 մլն ՀՀ դրամ, պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 4.4%-ով և կազմել 549,025.0 մլն ՀՀ դրամ։ Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 9․8%-ով և կազմել 227,837.1 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը աճել են 2․3%-ով և կազմել 203,667.3 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 39%-ով և կազմել 10,720.2 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը աճել են 33․3%-ով և կազմել 14,523.0 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 9․6%-ով և կազմել 154,819.1 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը նվազել են 6․4%-ով և կազմել 40,495.9 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 25․8%-ով և կազմել 231,004.2 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 20․7%-ով և կազմել 851,913.4 մլն ՀՀ դրամ։