Ուզում են համոզել՝ նոր ավտոբուսներով հնարավոր է մարդկանց 65 դրամով տեղափոխել․ Ավինյան

Տրանսպորտային համակարգում տեղի ունեցող փոփոխություններն արդարացված են:  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 «Լսել եմ վերջերս, որ տրանսպորտի ինքնարժեքը  65 դրամ է մեկ ուղևորափոխադրման համար:  Ես չեմ պատկերացնում՝ այդ թվերը որտեղից են վերցնում։ Կարող էին ասել 23 դրամ կամ 6 դրամ։ 6 դրամն ավելի լավ է հնչում։ Մինչդեռ մենք ամսական մոտավորապես «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ծախսը 1.8 մլրդ դրամ է, դեռ չհաշված գնված ավտոբուսները:

Հիմա մարդիկ ուզում են համոզել, որ նոր 12 մետրանոց գերմանական ավտոբուսներով և 8.5 մետրանոց մեր նոր պարկով հնարավոր է մարդկանց 65 դրամով տեղափոխել։ Ասում են դա է ինքնարժեքը։ Ասում եմ՝ կարող էին ասել 6 դրամ, 7 դրամ, ձրի, մինուս»,- ասաց ն աև հավելեց, որ իրականում մեկ ուղևորափոխադրման ինքնարժեքը 200 դրամ է։