Երևանի մանկապարտեզներում արդեն 158 տեսախցիկ է տեղադրվել
Երևանի Մալաթիա–Սեբաստիա և Արաբկիր վարչական շրջանների մանկապարտեզներում 158 տեսախցիկ է տեղադրվել։
Քաղաքապետարանի գնումների վարչության պետ Վահան Պապիկյանի խոսքով, այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ,մյուս մանկապարտեզների մասով ֆինանսական միջոցները հաստատելու համար:
Դրանով պայմանավորված` առաջարկվեց գործընթացի կազմակերպմանը վերաբերող հանձնարարականը հետաձգել մինչև ապրիլի 1-ը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորեց երեխաների անվտանգությունը. ըստ նրա, մանկապարտեզներում չափավոր վերահսկողությունը պարտադիր է, որովհետև լինում են բռնության դեպքեր, ու դրանք պետք է հետագայում վերացվեն։