Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիր

Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիր: 

 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսով, օդի աղտոտվածության պատճառների մեծ մասը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, սակայն կան նաև մարդածին գործոններ՝ շինարարություն, հանքեր, տրանսպորտ, ջեռուցում, աղբավայրեր:

«Մեր հիմնական խնդիրը լինելու է մարդածին հատվածի վերաբերյալ նոր կարգավորումներ մտցնելը, և այստեղ պետք է լինենք պրոակտիվ՝ անկախ նրանից, թե դա մեր ֆունկցիան է, թե` օրենսդրական փոփոխություն։ Սա մեր պատասխանատվությունն է, մենք ենք հանձն առնում այս ծրագիրն առաջ տանելու, նաև՝ գործընկերների հետ աշխատելու և իրենց կարծիքը հաշվի առնելով՝ առաջ գնալու»,- ասել է նա։