Ոսկու ֆյուչերսների գինը հասել է պատմական նոր առավելագույնին

Ոսկու ֆյուչերսների գինը Comex բորսայում (Comex-ը Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանումն է) 2025 թվականի ապրիլին առաքման համար մեկ տրոյական ունցիայի համար գերազանցել է 2950 դոլարը՝ հասնելով պատմական նոր առավելագույնին:

 cmegroup.com կայքի տվյալներով, ոսկու գինն աճել է՝  այսօր վաղ առավոտյան հասնելով նախ 2953,8 դոլարի, ապա, աճի դանդաղումիղ հետո, կազմել 2953,2 դոլար: