Յունիբանկը ժամկետից շուտ ավարտել է ստորադաս պարտատոմսերի տեղաբաշխումը
Յունիբանկը ամբողջությամբ տեղաբաշխել է 10 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս պարտատոմսերի թողարկումը:
Բանկից հայտնում են, որ ցուցակման ավարտից հետո ստորադաս պարտատոմսերը կշրջանառվեն երկրորդային շուկայում՝ Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում:
«Յունիբանկը Հայաստանում առաջին բանկն է, որ թողարկել է ստորադաս պարտատոմսեր: 7 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը կազմում է 6.25%: Բանկի հանդեպ բարձր վստահության եւ պարտատոմսերի շահավետ պայմանների շնորհիվ՝ թողարկումը տեղաբաշխվել է սահմանված ժամկետից շուտ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Ստորադաս պարտատոմսերի Ազդագիրը (գրանցվել է ՀՀ ԿԲ կողմից 13.11.2024թ.) հրապարակված է www.unibank.am կայքում: