Ոսկին թանկանում է առևտրային պատերազմների մտավախությունների ֆոնին
Սփոթ շուկայում ոսկու գինը թարմացրել է իր պատմական ռեկորդը՝ գերազանցելով 2,9 հազար դոլարը տրոյական ունցիայի դիմաց։ Գնանշումների աճին նպաստում է զարգացող երկրների կենտրոնական բանկերի, ինչպես նաև մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողների բարձր պահանջարկը:
Ներդրողները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները դիտարկում են որպես համաշխարհային տնտեսության կայունության սպառնալիք և ներդրումներ են կատարում պաշտպանիչ ակտիվում։ Եթե այլ երկրների հետ ԱՄՆ մաքսատուրքերի պատերազմները շարունակվեն, ոսկու գինը առաջիկա ամիսներին կարող է հասնել 3-3,3 հազար դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց, կանխատեսում են վերլուծաբանները։
Գների վստահ աճը շարունակվում է արդեն ութերորդ շաբաթն անընդմեջ, և այս ընթացքում ոսկին թանկացել է 12,5%-ով։ Միայն ամսվա սկզբից աճը կազմել է 4 տոկոս։