ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ–ին անդամակցության գործընթացը մեկնարկելու օրինագիծը
Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը: ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրինագիծը 64 կողմ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Այն ԱԺ-ում ներկայացրեց նախագծի նախաձեռնող խմբի անդամ Արտակ Զեյնալյանը:
Օրենքի նախագծում նշվում է՝ ՀՀ-ն, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկը: