Շվեյցարիան մինչև 2028 թվականը 1,5 միլիարդ ֆրանկ կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշել է 1,5 միլիարդ շվեյցարական ֆրանկ (1,65 միլիարդ դոլար) հատկացնել Ուկրաինայի վերականգնման համար 2025-2028 թվականներին՝ որպես Ուկրաինայի վերակառուցման, բարեփոխումների և կայուն զարգացման 12-ամյա ծրագրի մաս: Այս մասին ասվում է կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«2025 թվականի փետրվարի 12-ի նիստում Դաշնային խորհուրդը սահմանեց երկրի ծրագրի առաջնահերթությունները Ուկրաինայի համար։ Դա ներառում է քաղաքացիական անձանց պաշտպանությունը, խաղաղության հասնելը, տնտեսության վերակառուցումը և ինստիտուտների ամրապնդումը: Այդ նպատակների համար միջազգային համագործակցության բյուջեից մինչեւ 2028 թվականը հատկացվել է 1,5 միլիարդ շվեյցարական ֆրանկ։ Դեսպան Ժակ Գերբերը՝ Ուկրաինայի հարցով Դաշնային խորհրդի պատվիրակը, պատասխանատու է երկրի ծրագրի իրականացման համար»,- նշվում է փաստաթղթում։