Երևանի մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ․ Տեսանյութ
Երևանի մանկապարտեզներոււմ տեղադրվում են տեսախցիկներ։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ․
«Երևանի մանկապարտեզներում ստեղծվում են ավելի անվտանգ և վերահսկվող պայմաններ սաների համար, իսկ ծնողները կլինեն առավել հանգիստ՝ վստահ լինելով, որ իրենց երեխաները հուսալի ձեռքերում են։
Տեղադրվող տեսախցիկները կնպաստեն մանկապարտեզներում վերահսկողության մակարդակի բարձրացմանը՝ ապահովելով ավելի կազմակերպված և պաշտպանված միջավայր»։