Վանաձոր և Ալավերդի քաղաքների փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի ՊՈԱԿ-ն ուսումնասիրել է Վանաձորում և Ալավերդիում օդում փոշու կոնցենտրացիան։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձորում քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 4-ին և 5-ին,
Հերացի փողոցի հարակից տարածքում՝ փետրվարի 1-ին և 5-ին,
Վարդանանց փողոցի հարակից տարածքում՝փետրվարի 2-ին։
Ալավերդի քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Սայաթ Նովա փողոցի հարակից տարածքում՝ հունվարի 26-ին և 27-ին,
Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածքում՝ հունվարի 25-ին, 27-ին և 29-ին,
Դեբեդի փողոցի հարակից տարածքում՝ հունվարի 26-ին, 27-ին և 29-ին։