ԱՄՆ-ն Ուկրաինային կառաջարկի տնտեսական գործարք՝ շարունակական աջակցության դիմաց

ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կնքել՝ ապագայում ամերիկյան աջակցության դիմաց: Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը:

«Մենք կցանկանայինք համաձայնագիր կնքել տնտեսական համագործակցության մասին: Այս համաձայնագրի դիմաց ԱՄՆ-ն կշարունակի նյութական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:

Նա նշել է, որ, իր կարծիքով, այս համաձայնագիրը կարող է ազդանշան լինել Մոսկվային Ուկրաինային օգնելու ԱՄՆ հանձնառության մասին:

Հիշեցնենք՝ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ ցանկանում է համաձայնության գալ Ուկրաինայի հետ, որը թույլ կտա Միացյալ Նահանգներին մուտք գործել երկրի հազվագյուտ հողային մետաղների շուկա՝ ֆինանսական և ռազմական օգնության դիմաց: