ԿԶԵՀ. Հայաստանում խնդրահարույց վարկերի մասնաբաժինը կրճատվել է

Հայկական բանկերի վարկային պորտֆելի որակը բարելավվել է խնդրահարույց պարտքի մասնաբաժնի 2,4%-ից 1,2%-ի նվազման հաշվին:

 Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) «Ձմեռ 2024–2025» տարածաշրջանային տնտեսական ակնարկի համաձայն,  բանկային համակարգի առանցքային ֆինանսական ցուցանիշները բարելավվել են։ 2024 թվականի սեպտեմբերի արդյունքում, 2023 թվականի դեկտեմբերի համեմատ, ակտիվների եկամտաբերությունն աճել է 2,7%-ից մինչև 4,5%, սեփական կապիտալը՝ 17,4%-ից մինչև 28,3%։ Ցուցանիշների աճին նպաստել է վարկավորման աճի արդյունքում տոկոսային եկամուտների աճը։ Աճել է նաև վարկերի և ավանդների միջին կշռված տոկոսադրույքների միջև սպրեդը: