Վթարային ջրանջատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 17-ին ժամը 11.00-20.00-ը կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-3-րդ զանգվածների, Կոտայքի մարզի Քասախ գյուղի Մուշ թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: