Կառավարություն. Պայքար կիբերհանցագործության դեմ. քաղաքացիների աչալրջությունը չափազանց կարևոր է
ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է վերջերս ՀՀ ԲՏԱՆ անունից տարածվող հաղորդագրություններին ու կիբերհանցագործությունների դեմ պայքարին:
Հիշեցնենք, որ Բարձր տեպնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ հաղորդագրություններն առնչություն չունեն նախարարության հետ.
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։
Հայտնում ենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։