ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Հետք»-ի հետ զրույցում խոսել է 2024 թ․ տնտեսական իրադարձությունների, տնտեսական ակտիվության ցուցանիշների շուրջ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Հետք»-ի հետ զրույցում խոսել է 2024 թ․ տնտեսական իրադարձությունների, տնտեսական ակտիվության ցուցանիշների, ոլորտի դիվերսիֆիկացման և այլ թեմաների շուրջ։
Նախարարը նշել է, որ 2024 թվականին Հայաստանի արդյունաբերության ոլորտում գրանցված 4.7% աճը վատ ցուցանիշ չէ, քանի որ այն գրանցվել է մշակող արդյունաբերության հաշվին։
«Հետք»-ի հետ զրույցում նախարարը նշել է, որ համամիտ չէր այն ձևակերպմանը, թե մշակող արդյունաբերության ոլորտը մեծապես աճել է ոսկերչական իրերի վերաարտահանման հաշվին։