Վարձատրության նոր համակարգ. ի՞նչ կփոխվի ԶՊՄԿ աշխատակիցների համար

11-օրյա բողոքի ակցիաներից հետո ԶՊՄԿ-ում արտադրական գործընթացը վերսկսվեց փետրվարի 10-ին: Ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին իր ծավալուն հարցազրույցում կետ առ կետ անդրադարձավ գործադուլ հայտարարած աշխատակիցների պահանջներին` ներկայացնելով աշխատավարձային ֆոնդի բարեփոխումները և առաջիկա  ներդրումները:

Վճարման նոր համակարգի միջոցով նախատեսվում է վերացնել սոցիալական անարդարությունը,– նշել է ԶՊՄԿ Վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովան՝ ներկայացնելով աշխատավարձերի վերանայման համակարգը։ Ընկերության կողմից խոստացված աշխատավարձերի նոր համակարգի, դրույքաչափերի և դրա ներդրման նպատակների մասին առավել մանրամասն ռեպորտաժում: