Հայաստանն ամենասրընթաց զարգացող ավիացիոն շուկաներից է. Airports Council International

Եվրոպական օդանավակայանների ցանցում ուղևորահոսքը 2024 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 7,4%-ով, ինչը 1,8%-ով գերազանցում է նախաամավարակային (2019 թվականի) մակարդակը։ Չնայած դրան, եվրոպական օդանավակայանների 47%-ը դեռևս չեն հասել իրենց նախահամավարակային ծավալներին։ Այդ մասին հայտնել է Airports Council International-ը։

Մի շարք արագ զարգացող ավիացիոն շուկաներ զգալիորեն գերազանցել են իրենց նախահամավարակային մակարդակը, դրանց թվում՝ Ալբանիան (+220,8%), Ուզբեկստանը (+185,9%), Ղազախստանը (+74,7%), Կոսովոն (+72,1%), Հայաստանը (+66,3%) և Ադրբեջանը (+59,9%)։