Ամենաայցելված վայրերը Հայաստանում

Հայաստան ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկների համար Գառնին ու Գեղարդը շարունակում են մնալ ամենասիրված ուղղությունները։  ՀՀ վիճակագրական կոմիտեի 2024 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալներով, Գառնի և Գեղարդ այցելել է 25 614 օտարերկրյա զբոսաշրջիկ։
Երկրորդ տեղում Դիլիջանն է, այդ թվում՝ Հաղարծինն ու Գոշավանքը, որտեղ այցելել է 14 178 զբոսաշրջիկ։
Երրորդ սիրված ուղղությունը Սևանա լիճն է, այդ թվում՝ Սևանավանքը, որտեղ իրենց հանգիստն են վայելել 14 033 զբոսաշրջիկներ:
Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև դեպի Երևան (11 873) և Տաթևի վանք (10 466) շրջագայությունները։ Լավագույն տասնյակում են շրջագայությունները դեպի Խոր Վիրապի վանք (9 114), Գյումրի (9 005), Ծաղկաձոր (8 571), Զվարթնոցի տաճար և Էջմիածին (7 631), Արենի (6 480) և Նորավանք (6 434)։