2024 թվականին նվազել է թե ՏՏ ոլորտի ընկերությունների, թե աշխատակիցների թիվը
ՀՀ–ում ՏՏ ընկերությունների աշխատակիցների թիվը 2024 թվականին նվազել է մոտ 2 հազարով, իսկ ընկերությունների թիվը մոտ 5000-ով՝ հասնելով 6000-ի։
ՀՀ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի խոսքով, նվազումը հիմնականում պայմանավորված է դոլարի նկատմամբ դրամի արժեվորմամբ, ինչի պատճառով տեղական ընկերությունների աշխատանքի ինքնարժեքը դոլարային արտահայտությամբ աճել է, և, հետևաբար, նրանք ավելի քիչ մրցունակ են դարձել գնային առումով, իսկ շահույթը հասել է նվազագույն մակարդակի:
Անկման մեկ այլ պատճառ՝ծրագրավորման մեջ արհեստական բանականության և լեզուների խոշոր մոդելների (LLM) աճող կիրառությունն է, ինչի արդյունքում ԱՄՆ-ում ՏՏ ոլորտում նոր թափուր աշխատատեղերի թիվը 2022 թվականի համեմատ նվազել է մոտ 70%-ով։
Կարապետյանի խոսքով, դա ազդել է նաև ԱՄՆ գործընկեր ընկերությունների վիճակի վրա, այդ թվում՝ Հայաստանում։