Զբոսաշրջության կոմիտեում Թունիսի հյուպատոսի հետ քննարկվել է դեպի ՀՀ բժշկական, մշակութային, արկածային և այլ ուղղություններով զբոսաշրջիկներ ներգրավելու հարցը
Փետրվարի 19-ին, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Էկոնոմիկայի նախարարությունում հյուրընկալեց Հայաստանում Թունիսի Հանրապետության նորանշանակ հյուպատոս Անիս Սեհիլիին և իր պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման ուղիները, մասնավորապես Թունիսից դեպի Հայաստան բժշկական, մշակութային, արկածային և այլ ուղղություններով զբոսաշրջիկների ներգրավվումը։
Առաջադրվեց նաև առցանց հանդիպման կազմակերպման կարևորությունը երկու երկրների զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների միջև։
Հանդիպումն ամփոփվեց մի շարք նոր պայմանավորվածություններով, որոնք երկրների միջև զբոսաշրջային կապն էլ ավելի կամրապնդեն։