Ռուսաստանին բաժին է ընկնում 2024թ.-ի դեկտեմբերին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 75.32%-ը

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2024թ․-ի դեկտեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 860․23 մլն դոլար, միևնույն ժամանակ արտերկիր է փոխանցվել 475․27 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 384․95 մլն դոլար։

Ըստ երկրների պատկերը հետևյալն է.

2024թ․-ի դեկտեմբերին Ռուսաստանից Հայաստան ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 647․96 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 48․02 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 74․88 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 75.32%-ը։

ԱՄՆ-ից Հայաստան փոխանցվել է 66.9 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 56.4 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 10.5 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 7.78%-ը։

Մեն կղզուց Հայաստան փոխանցվել է 22.1 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ գումար չի փոխանցվել։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 22.1 մլն դոլար։ Մեն կղզուն բաժին է ընկնում ստացված փոխանցումների 2.57%-ը։

ԱՄԷ-ից Հայաստան փոխանցվել է 20 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 68.9 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -48.9 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 2․32%-ը։

Մեծ Բրիտանիայից Հայաստան փոխանցվել է 14 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 22.4 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -8.4 մլն դոլար։ Մեծ Բրիտանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.63%-ը։

Գերմանիայից Հայաստան փոխանցվել է 9 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 11․7 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -2.7 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.05%-ը։

Շվեյցարիայից Հայաստան փոխանցվել է 6.9 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 120.9 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -114 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.8%-ը։

Իռլանդիայից Հայաստան փոխանցվել է 6.9 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 73 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 6.8 մլն դոլար։ Իռլանդիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.8%-ը։

Ֆրանսիայից Հայաստան փոխանցվել է 5.8 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 10 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -4.2 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.7%-ը։

Վրաստանից Հայաստան փոխանցվել է 5.6 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 7.7 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -2.14 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.65%-ը։

Ղազախստանից Հայաստան փոխանցվել է 4․4 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 1.2 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ նորհոսքը կազմել է 3․2 մլն դոլար։ Ղազախստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.51%-ը։

Այլ երկրներից Հայաստան փոխանցվել է 5․22 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 11․6 մլրդ դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -6.4 մլն դոլար։ Այլ երկրներին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.61%-ը։