Ուկրաինան ավելացնում է էլեկտրաէներգիայի ներկրումը Ուկրաինան փետրվարին ավելացնում է էլեկտրաէներգիայի ներմուծումը

Ուկրաինան փետրվարին ավելացնում է էլեկտրաէներգիայի ներմուծումը: Այս մասին հայտնում է ExPro Electricity հրատարակությունը, որը մասնագիտացած է նավթի, գազի ու էներգետիկ արդյունաբերության խնդիրների մեջ։

Հրապարակման համաձայն՝ փետրվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի ներմուծման միջին օրական ցուցանիշը կազմել է 10.5 հազար ՄՎտ/ժ, ինչը երկու անգամ գերազանցում է փետրվարի 1-10-ի ցուցանիշը։

Ընդհանուր առմամբ, փետրվարի սկզբից ներկրվել է գրեթե 130 հազար ՄՎտ/ժ էլեկտրաէներգիա, ընդ որում՝ էլեկտրաէներգիայի ամենամեծ բաժինը՝ ներմուծվածի 36%-ը Ուկրաինա է հասել Հունգարիայից:

Ավելի վաղ Ուկրաինան էլեկտրաէներգիայի սահմանափակումներ էր մտցրել արդյունաբերության և բիզնեսի համար: Փետրվարի 17-ին հանրապետության ողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել։