«Իմ բացումից հետո մանկապարտեզը չի աշխատում, ձեր բացումից հետո հույս ունեմ՝ աշխատում է». Փաշինյան

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց բոլոր այն կրթական ու կարզական օբյեկտների ցանկը, որտեղ հիմնանորոգման կամ կառուցման աշխտանքներ են իրականացվում:

Նա հետաքրքրվեց՝ աշխատում է արդյոք Արմավիրի մարզի Այգեվան համայնքում կառուցված մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզը։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց, որ երկու ամիս առաջ են բացումն արել:

Փաշինյանն ծիծաղելով արձագանքեց. «Ես տեսա, որ բացումն արել եք: Իմ բացումից հետո չի աշխատում, ձեր բացումից հետո հույս ունեմ՝ աշխատում է»:

Նախարարը նկատեց, որ վարչապետի այցի ժամանակ բացում չեն արել: