Կառավարությունը 1,5 մլրդ դրամ հատկացրեց կրթական եւ մարզական հաստատություններին
Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2025-ի բյուջեով ԿԳՄՍՆ-ին կապիտալ ծախսերի իրականացման համար հատկացված միջոցներից՝ 1 մլրդ 593 մլն 349 հազար դրամի չափով:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, այս փոփոխության նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական եւ մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման, ավարտվող շինաշխատանքների պայմանագրերի մնացորդների վճարման, նաեւ մի շարք օբյեկտների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման համար:
«Նախորդ տարի մենք 541 դպրոցներում բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ ենք հատկացրել, այս որոշմամբ վերջնական վճարումների որոշակի մասն ենք իրականացնում»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց շահառու կրթօջախները։
Նա անհրաժեշտ համարեց իր եւ այլ պաշտոնյաների այցելությունները շինարարության վայրեր. «Մենք այդտեղից շատ տեղեկություններ ենք ստանում մեր աշխատանքի որակի մասին»: