Կօտարվի կառավարությանը պատկանող գույք

ՀՀ կառավարությունը պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց․ Լոռու մարզի Ճոճկան գյուղի 1 ուղեկալ հասցեում գտնվող 1109․5 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրա զբաղեցրած 4 հեկտար մակերեսով հողամասը կօտարվի դասական աճուրդով:

Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել  է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 68 մլն 933 հազար դրամ։

Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 48 817 491ՀՀ դրամ է: