ՆԳՆ․ Օգտակար խուրհուրդներ վարորդներին ձմռանը երթևեկելիս՝ Տեսանյութ
Հայաստանում եղանակային անբարենպաստ պայմանների կապակցությամբ ՆԳՆ-ն հրապարակել է խորհուրդներ վարորդներին։
Ըստ հաղորդագրության,
- Վարորդները պետք է ձմռանը երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
- Պահպանեն տարածություն դիմացի մեքենայից:
- Կտրուկ չարգելակեն կամ փոխել արագությունը:
- Փորձելնվարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն:
Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ
Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս փորել արգելափակված անիվի տակ և դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ՝ սրահի գորգը: Դա կօգնի բարելավել շփումը և հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից:
Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին:
«Հիշե՛ք խուրհուրդները և եղե՛ք պաշտպանված:Իսկ եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»,-ասված է հաղորդագրության մեջ։