ՀՀ կառավարությունը 166 միլիոն 637,6 հազար դրամ է հատկացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի կրթական և մարզական 7 հաստատությունների շինարարական աշխատանքների համար
ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի հերթական նիստում որոշում է կայացվել 2025 թվականի պետական բյուջեից 166 միլիոն 637,6 հազար դրամ հատկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի կրթական և մարզական յոթ հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման, ավարտական շինարարությունների պայմանագրերի վճարման, ինչպես նաև մի շարք օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղերի մշակման համար։
Այդ թվում․
1 միլիոն 581,6 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Գագարինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի կառուցման ավարտական աշխատանքների համար։ 777,7 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ակունք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքների ընթացքի համար։ 1 միլիոն 158,9 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցման ավարտական աշխատանքների համար։ 5 միլիոն 149,8 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կահավորման համար։ 149 միլիոն 072,2 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Լեռնահովիտ գյուղի Վ. Բարեղամյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառուցման շինարարական աշխատանքների համար։ 1 միլիոն 397,4 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ջիլի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ավարտական աշխատանքների համար։ 7 միլիոն 500,0 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղի մոդուլային կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար։
ՀՀ կառավարություն