ԵՊԲՀ-ում դասապրոցեսը, ինչպես նաև քննությունները չեղարկվել են, իսկ ԵՊՀ-ում դասերը կանցկացվեն հեռավար

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն հայտնել է, որ դասապրոցեսը, ինչպես նաև քննությունները չեղարկվում են՝ հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները:

«Ուրբաթ օրը նախատեսված քննությունը կտեղափոխվի երկուշաբթի, իսկ բաց թողնված դասերը կլրացվեն հաջորդ շաբաթվա ընթացքում»,- հայտնել է նա։

ԵՊՀ-ից էլ տեղեկացրել են, որ  այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով։