Մարզերում բացվել և գործում է երիտասարդական 5 կենտրոն

Մարզերում պետության աջակցությամբ ձևավորվել և արդեն գործում է երիտասարդական 5 կենտրոն:

Կառավարությունից հայտնում են, որ ևս 4-ը կբացվի այս տարի: Կառավարությունը յուրաքանչյուրին 26 միլիոն դրամ է հատկացնում, որ համայնքային նշանակության հարմար շինությունները նորոգվեն, կահավորվեն, տեխնիկապես զինվեն մարզաբնակ պատանիների ու երիտասարդների ինտելեկտուալ ժամանցն ապահովելու համար:

Կառավարության 5-ամյա ծրագրով հանրապետության տարածքում նախատեսվում է հիմնել այսպիսի 25 կենտրոն:

Մանրամասն՝ տեսանյութում