Հայկական պատվիրակությունը մասնակցում է «Made by Armenians 2025»-ին
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի հետ միասին մասնակցում է Ռաս ալ-Խայմայում՝ ԱՄԷ յոթ էմիրություններից մեկում իրականացվող «Made by Armenians 2025» գագաթնաժողովին։
Միջոցառումն իրականացվում է Ալ Համրա Միջազգային ցուցահանդեսների և կոնֆերանսների կենտրոնում (Al Hamra International Exhibition & Conference Center (AHIECC))։
Միջոցառման շրջանակներում ելույթով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ռաս ալ-Խայմա Էմիրության Շեյխ Մոհամեդ բին Սաուդ Ալ Քասիմը։
Հայաստանի մասնակցությունն այս միջոցառմանը կարևոր հնարավորություն է երկրի տնտեսական կապերի ընդլայնման, զբոսաշրջության խթանման և հայկական ձեռներեցության ճանաչելիության բարձրացման համար։ Գագաթնաժողովը կօգնի ներկայացնել Հայաստանը ԱՄԷ-ում, որը հանդիսանում Զբոսաշրջության կոմիտեի թիրախային շուկաներից մեկը։