Թրամփը դոլարին այլընտրանք ստեղծելու փորձի համար ԲՐԻԿՍ-ին սպառնացել է 150% մաքսատուրքով
Թրամփը դոլարին այլընտրանք ստեղծելու փորձի համար ԲՐԻԿՍ-ին սպառնացել է 150% մաքսատուրքով։
«Գիտեք, ԲՐԻԿՍ երկրները փորձում էին ոչնչացնել մեր դոլարը։ Նրանք ցանկանում էին նոր արժույթ ստեղծել», - ասաց նա հինգշաբթի օրը Վաշինգտոնում և կարծիք հայտնել, թե ԲՐԻԿՍ-ի երկրները կարող են ցանկանալ օգտագործել չինական յուանը:
Թրամփը պնդում է, որ այս սպառնալիքներից հետո ինքը ոչինչ չի լսել ԲՐԻԿՍ երկրներից։ «Ես չգիտեմ, թե ինչ է եղել նրանց հետ։ «Վերջին շրջանում մենք ոչինչ չենք լսել ԲՐԻԿՍ-ի երկրներից»,- ամփոփել է Սպիտակ տան ղեկավարը։