Երևանի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են. ներգրավվել է 80 հատուկ մասնագիտացված տեխնիկա և 300 աշխատակից
Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից:
Այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերին և աստիճանահարթակներին:
Նշենք, որ երեկ Երեանը պարզապես կաթվածահար վիճակում էր, փողոցները մաքրված չէին, ավտոմեքենաները պարզապես լողում էին սառույցի վրա, ինչը բազմաթիվ վթարների պատճառ է դարձել: Հատկանշական է, որ սառույցի պատճառով կանգ էին առել նաեւ ավտոբուսները եւ մարդիկ ոտքով էին տուն գնում: