Երրորդ երկրում գրանցված մեքենաները ՀՀ ժամանակավոր ներմուծելիս առաջանում է մաքսատուրքերի և հարկերի վճարման պահանջ. ՊԵԿ
Եթե երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծում եք ժամանակավոր, այսինքն ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով, ապա դրանց ներմուծման համար առաջանում է մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորության ապահովման պարտադիր պահանջ, ընդ որում, միայն դրամական միջոցների տեսքով։
ՊԵԿ-ից հայտնում են՝ կարևոր է իմանալ, որ ժամանակավոր ներմուծված ավտոմեքենան Հայաստանում պետք է գտնվի հայտարարատուի (ներմուծողի) փաստացի տիրապետման և օգտագործման տակ։