Վերին Լարսում կուտակված է 619 հայկական մեքենա
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 600 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 2224 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 619-ը հայկական են։