Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Վենթչ» ՍՊԸ-ին պատկանող "Սլոենկա" հանրային սննդի օբյեկտում (ք. Երեւան, Վ. Փափազյան փ.), որի ընթացքում հայտնաբերվել են հետեւյալ խախտումները՝
- խոհանոցի առաստաղը, պատերը կառուցված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, մակերեսների վրա անցանկալի բորբոսների առաջացումը, հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ՝ ներառյալ աղտոտումից պաշտպանումը եւ միջատների դեմ պայքարը,
- պատերի որոշ հատվածներում ծեփերը եղել են թափված, դրանք պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող ու անջրանցիկ, չներծծվող, ախտահանվող նյութերից։
- պատերի որոշ հատվածներում ծեփերը եղել են թափված, դրանք պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող ու անջրանցիկ, չներծծվող, ախտահանվող նյութերից։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։