ՀՀ դեսպանը և ԻԻՀ փոխնախագահը անդրադարձել են Հայաստան-Իրան համագործակցության ռազմավարական ուղղություններին
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցության ռազմավարական ուղղություններին, կարևորվել տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման անհրաժեշտությունը։
ՀՀ դեսպանը և ԻԻՀ փոխնախագահը քննարկել են նաև Հայաստան-Իրան տնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ վերահաստատելով երկարաժամկետ ծրագրերի մշակման ու իրականացման կարևորությունը։