Աստիճանաբար կտաքանա, սակայն ուժեղ քամիներ են սպասվում․ եղանակի տեսություն
Երևանում 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ ձյուն։
Մայրաքաղաքում փետրվարի 25-ի ցերեկը կլինի 0–2 աստիճան ցուրտ, իսկ երեկոյան ժամերին կլինի -5....-7 աստիճան։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 25-26-ին՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ի գիշերը և ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։