Քննարկվել են Գեղարքունիքում իրականացվող որոշ նախագծեր

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրելմ է հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին, ինչպես նաև կրթական ու նախակրթկան հաստատությունների մուտքերում ձնամաքարման աշխատանքների կազմակերպման, Շողակաթի միջնակարգ դպրոցի տարածքում նոր մանկապարտեզի շենքի կառուցման հնարավորությունների դիտարկման, համայնքների կողմից տրված շինարարական թույլտվությունների ժամկետների վերաբերյալ մշտադիտարկման իրականացման, Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ և Լեռնակերտի հիմնական դպրոցների շինարարական աշխատանքների ավարտի կանխատեսվող արդյունքների, Ջաղացաձորում նոր բուժակմանկաբարձական կետի կառուցման, 2025 թվականին մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մեկնարկի հետ կապված հարցեր։
Խոսվել է նաև 2023-2024 թվականներից 2025 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի ավարտի ժամկետների հստակեցման, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում կառուցված կամ հիմնանորոգված մանկապարտեզների բացման նախապատրաստական աշխատանքների, համայնքների ներսում հիմնանորոգված ճանապարհների եզրերում ծառատնկման ու կանաչապատման աշխատանքներ նախատեսելու և այլ հարցերի մասին։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ Կանանց տոնի կապակցությամբ Գավառի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում կազմակերպել թատերական ներկայացում՝ հրավիրելով և մեծարելով մարզի կին աշխատողներին, հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին։
Տրվել են համապատասխան հանձնարարականներ։