Քննարկվել են ՌԴ-ից Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները
Փետրվարի 24-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալել է ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ քննարկվել են Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները, ինչպես նաև նոր համագործակցային ուղղությունները, ներառյալ՝ ենթակառուցվածքների բարելավումը, մարքեթինգային համագործակցությունը երկու երկրների միջև, նոր զբոսաշրջային ուղղությունների ստեղծումը և զարգացումը։
Այս նախաձեռնությունները կօգնեն ամրապնդել Հայաստանի զբոսաշրջային կապերը Ռուսաստանի հետ և խթանել զբոսաշրջության զարգացումը։