2024–ին ՀՀ բանկերի շահույթն աճել է ավելի քան 100 մլրդ դրամով
2024–ին, 2023-ի համեմատ ՀՀ բանկերի շահույթն աճել է ավելի քան 100 մլրդ դրամով
«2024թ–ին բանկային համակարգը աշխատել է շահույթով և 363 մլրդ շահույթ է արձանագրել։ Եթե համեմատենք 2023թ–ի հետ, ապա աճը 100 միլիարդից շատ է եղել կամ մոտ 60 տոկոս։ սկ 2022թ–ին ունեցել ենք 250 միլիարդի աճ»,– այսօր ասուլիսում ասել է Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
Շահույթի բարձր ցուցանիշը նա պայմանավորել է հիմնականում 2023-ին կրած վնասներով` կապված ԼՂ–ի քաղաքացիների բռնի տեղահանության հետևանքով արձանագրված 80 մլրդ դրամի վնասի հետ։
Պատասխանելով բարձր տոկոսադրույքների շնորհիվ գերշահույթներ ստանալու մասին հարցին, նա նշել է «Եթե խոսքը վերաբերում է հիփոթեքային կամ սպառողական վարկերի տոկոսադրույքներին, ասել, որ դրանք բարձր են, իմ կարծիքով, ճիշտ չէ, որովհետև կարող ենք ասել, որ դա փողի` պահանջարկի և առաջարկի հիման վրա ձևավորվող գինն է»,։