Հայաստանի ՏԱՑ-ը հունվարին աճել է 7.1 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025-ի հունվարին 2024-ի հունվարի համեմատ աճել է 7.1։ Միաժամանակ այն նվազել է 2024-ի դեկտեմբերի համեմատ։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 10.4 տոկոսով: Շինարարության ծավալն ավելացել է 11.6 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 9.9 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 12.6 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 7.8 տոկոս աճ:
Հաշվետու ժամանակահատվածում՝ 2024-ի հունվարի համեմատ, սպառողական գների ինդեքսն աճել է 1.7 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 2.8 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառության ծավալը ևս անկում է ապրել․արտահանումը նվազել է 49.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 33.5 տոկոսով: