Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Բերդ-Ճամբարակ (բուք է), Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) (Մ-10) փակ է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Շինուհայրի խաչմերուկից Շինուհայր գյուղ տանող և Նորավան-Տաթև ավտոճանապարհները՝ միակողմանի: Գեղանիստ, Մանթաշ, Արևշատ համայնքների միջհամայնքային ճանապարհները փակ են, իսկ Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհները՝ դժվարանցանելի: Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գեղարքունիքի մարզում (բացի Սևան քաղաքից), Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Ամասիայի, Անիի, Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Արագածի, Արթիկի, Ամասիայի, Անիի, Աշոցքի տարածաշրջաններում բուք է։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։