ԱԺ հանձնաժողովը միաձայն ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը
ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը
Նախագծով առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվել են Կարգավորող մարմնին վերաբերող գործառույթները, հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացման, հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման պայմաններին առնչվող դրույթներ։
Փոփոխություններն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը: