Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Արաբկիրում և Դավիթաշենում իրականացվում են աղով և ավազով ձնամաքրիչ աշխատանքներ, որոնք ընդգրկում են բակային տարածքները, շենքերի մուտքերը և մայթերը։