ՀՀ գնաճը հունվարին վերջին 10 ամիսների ամենաբարձրն է եղել. ՀԲ

Հայաստանում 2025թ-ի հունվար ամսին գնաճը բարձրացել է մինչև 1․7%: ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – February 2024» տնտեսական ակնարկի համաձայն,  սա 2023թ-ի ապրիլից  ի վեր տարեկան կտրվածքով ամենաբարձր գնաճն է Հայաստանում:

Ակնարկում նշվում է, որ սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով (տ/տ), դեկտեմբերի 2 տոկոսից։ Տրանսպորտի և առողջապահության գները բարձրացան 3․2 տոկոսով (տ/տ)՝ նպաստելով գնաճի ավելացմանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրված է 3% (±1%) մակարդակում։ ՀԲ-ն ակնկալում է, որ Հայաստանում 2025 թվականին գնաճը կկազմի 3.5%, իսկ 2026 թվականին՝ 4%։